ԽԱՆՈՒԹ
ՏՈՄՍԵՐ
ԱՐԱՐԱՏ ՖԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԽԱՆՈՒԹ
0
ՎԵՐԱԴԱՐՁ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Շնորհակալություն «Արարատ» ՖԱ-ի օնլայն խանութում (store.fcararat.am) գնում կատարելու համար։

Դուք իրավունք ունեք վերադարձնել կամ փոխանակել ապրանքը այն ստանալու պահից 15 օրացուցային օրվա ընթացքում։ Վերադարձվող կամ փոխանակվող ապրանքը պետք է լինի չօգտագործված, առանց վնասվածքների, պահպանված սկզբնական փաթեթավորմամբ, պիտակներով և ուղեկցող փաստաթղթերով։

Օգտատիրոջ կողմից վնասված ապրանքները կամ օրենքով սահմանված այլ բացառությունները վերադարձման կամ փոխանակման ենթակա չեն։

Վերադարձի դեպքում վերադարձված ապրանքը ստուգվում է, և հաստատման դեպքում գումարի վերադարձը կատարվում է մինչև 30 օրացուցային օրվա ընթացքում՝ բանկային փոխանցմամբ կամ սկզբնական վճարման եղանակով։ Ձեր համաձայնությամբ հնարավոր է նաև ապրանքի փոխանակում։

Առաքման ծախսերը կրում է հաճախորդը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը ստացվել է վնասված կամ չի համապատասխանում պատվերին։ 

Անհատականացված (անվանական կամ համարակալված) ապրանքները չեն ենթարկվում փոխանակման կամ վերադարձի անհատականացման գործընթացից հետո։

---

Առաքման և մաքսային վճարների վերաբերյալ

Պատվերի առաքման ընթացքում ստացող երկրում կարող են կիրառվել հարկեր, մաքսատուրքեր կամ այլ պարտադիր վճարներ։ Այդպիսի վճարների առկայության դեպքում դրանց ամբողջական վճարման պատասխանատվությունը կրում է պատվերը ստացող անձը։

Ավելացվել է զամբյուղում